211652_close_icon
views-count8553 դիտում article-date 22:31 30-09-2019

Բրազիլիայում ֆուտբոլային խաղում 56 գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայում կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղերից մեկը: Ռիո-դե-Ժանեյրո նահանգի առաջնությունում կանանց «Ֆլամենգո» թիմը 56:0 հաշվով հաղթել է «Գրեմինյոյին»: Արդեն 15-րդ րոպեին «Ֆլամենգոն» հաշվի մեջ առաջ է եղել 12:0, առաջին խաղակեսից հետո հաշիվը եղել է 29:0: Խաղի ամենաարդյունավետ խաղացողը դարձել է հարձակվող Ֆլավիան, որը 14 գոլ է խփել: Խփված գոլերի քանակով սա ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ արդյունքն է: Պաշտոնապես պատմության ամենաարդյունավետ խաղը գրանցվել է 2002 թվականին՝ Մադագասկարի առաջնությունում, երբ թիմերից մեկը հաղթել էր 149:0 հաշվով: Այդ խաղում թիմերից մեկը՝ ի նշան բողոքի մրցավարի որոշումներից, գնդակը հատուկ ուղարկել է սեփական դարպասը: Քանի որ կանոնների համաձայն, գոլը գրանցվելուց հետո գնդակ բաց թողած թիմն է դաշտի կենտրոնից խաղարկում գնդակը, ապա մրցակիցը ոչ մի հնարավորություն չուներ խանգարել հավերժ ռեկորդի կայացմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր