211652_close_icon
views-count1589 դիտում article-date 17:52 30-09-2019

Տուլայի «Արսենալի» մարզիչ Իգոր Սեմշովի տունը թալանել են

Սեպտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողի՝ Մասլովո գյուղում գտնվող տան վրա հարձակվել են, տուժել է նրա կինը՝ Լարիսա Սեմշովան: «Աղմուկ լսելով, կինը առաջին հարկ է իջել և նկատել դիմակավորված չորս մարդու: Նրանցից մեկը ատրճանակ է ունեցել, մյուսները զինված են եղել մահակներով: Լարիսան փորձել է կողպտիչներին դուրս վռնդել, սակայն նրանցից մեկը հարվածել է կնոջը և սպառնացել, որ կծեծի նաև երեխաներին: Արդյունքում հանցագործները իրենց հետ մի քանի թանկարժեք ժամացույցներ են տարել: Ընդհանուր վնասը կազմել է մոտ 20 մլն ռուբլի», հայտնում է տեղի ոստիկանությունը:

Նմանատիպ նյութեր