211652_close_icon
views-count1925 դիտում article-date 17:27 30-09-2019

Ռամոսին կարող են երկարատև որակազրկել. նա կարող է բաց թողել Սուպերկլասիկոն

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին կարող են Լա Լիգայում որակազրկել բավական երկար ժամանակով՝ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ խաղի (0:0) ընթացքում մրցավարի օգնականին վիրավորելու համար: Ըստ կանոնակարգի, մադրիդյան ակումբի ավագի դեմ կարող է գործ հարուցվել, եթե «Ատլետիկոն» մրցաշարերի անցկացման կոմիտեին բողոք ներկայացնի: Եթե ապացուցվի, որ Ռամոսը հայհոյել է մրցավարին, ապա նրան կարող են որակազրկել Լա Լիգայի 4-ից մինչև 12 խաղով: Սակայն եթե միջադեպը գնահատվի որպես անհարգալից վերաբերմունք, այդ դեպքում Ռամոսին կարող են որակազրկել 2 կամ 3 խաղով: Հոկտեմբերի 26-ին «Ռեալը» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելու է «Բարսելոնային» և Ռամոսը կարող է այդ խաղը բաց թողնել:

Նմանատիպ նյութեր