211652_close_icon
views-count3146 դիտում article-date 13:36 30-09-2019

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել աշխատանքային ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել մեկից ավելի տեղերում աշխատած և աշխատող մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը: Ըստ այդմ, համատեղությամբ աշխատող քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվելու նաև երկրորդ աշխատանքի տարիների քանակը` ի տարբերություն գործող օրենքի, որով հաշվարկվում է միայն մեկ աշխատատեղի յուրաքանչյուր տարին անկախ նրանից, թե քանի տեղ է քաղաքացին աշխատել և համապատասխանաբար քանի տեղից է եկամտահարկ վճարել:

Նմանատիպ նյութեր