211652_close_icon
views-count1965 դիտում article-date 12:42 30-09-2019

Ռազմավարական զորավարժությունները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համաձայն ռազմավարական զորավարժության ղեկավարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ, ծավալվել պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը: Նույն ժամանակահատվածում հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ենթակա մի շարք ստորաբաժանումներ, գիշերային ու ցերեկային ժամերին, ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային-մարտավարական զորավարժություններում, որոնց ընթացքում, իրականին առավելագույնս մոտ պայմաններում, խաղարկվել են տվյալ ստորաբաժանումների մարտական խնդիրներին համահունչ պաշտպանողական ու հակահարձակողական բնույթի մարտական դրվագներ: Իրականացված միջոցառումների ընթացքում, որը վերահսկել են հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիրները, անձնակազմը ցուցաբերել է մարտական ու հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր