211652_close_icon
views-count1765 դիտում article-date 18:33 29-09-2019

Բակո Սահակյանը Գանձասարում ներկա է գտնվել Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին, հայտնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը: Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին: Նախագահը կարևորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու և մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից:

Նմանատիպ նյութեր