211652_close_icon
views-count1714 դիտում article-date 18:13 29-09-2019

Հայ մասնագետները Սիրիայում ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները

Սիրիայում հայկական մարդասիրական խումբը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Հայ մասնագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները: Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի: Հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այժմ ականազերծողներն աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում: Բացի դրանից հայ բժիշկները բժշկական ծառայություններ են մատուցում 5 հիվանդանոցներում: Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար, հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նմանատիպ նյութեր