211652_close_icon
views-count10400 դիտում article-date 20:35 29-09-2019

Դավիթ Ֆիդանյան. Վերին Լարսի անցակետը ցանկացած պահի քաղաքական լծակ է ռուսական կողմի ձեռքում

Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մամուլում տեղեկություններ կան, որ վերջին օրերին Վերին Լարսի ռուսական անցակետում ռուսական կողմը հերթական հակահայկական քաղաքականությունն է իրականացնում ընդգծված կերպով թիրախավորելով հայ վարորդներին, անգամ տուգանելով նրանց: Այն որ ռուսական կողմի հակահայկական քաղաքականությունը կարող է դրսևորվել տարբեր կերպ վաղուց է հայտնի: Այն որ Վերին Լարսի անցակետը ցանկացած պահի քաղաքական լծակ է ռուսական կողմի ձեռքում դա էլ վաղուց հայտնի փաստ է: Հարցը հետևյալում է: Ինչքա՞ն դեռևս մենք պետք է գտնվենք ռուսական ուղեծրում և շարունակաբար հարվածներ ստանանք: Վաղուց ժամանակն է, որ մենք տնտեսական կապերի այլընտրանքային ուղիներ մտածենք և այնպես անենք, որ ռուսների կողմից Վերին Լարսի անցակետը դադարի լինել քաղաքական ճնշման լծակ մեր վրա»:

Նմանատիպ նյութեր