211652_close_icon
views-count60575 դիտում article-date 23:53 29-09-2019

Վիճաբանության ժամանակ սպանել են Սաուդյան Արաբիայի թագավորի անձնական թիկնապահին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի անձնական թիկնապահ, գեներալ Աբդել Ազիզ ալ-Ֆահմը հրազենային վնասվածքների արդյունքում զոհվել է: Աբդել Ազիզ ալ-Ֆահմը սաուդյան միապետերի հետ աշխատել է երկար տարիներ, եղել է հանգուցյալ Աբդալլա թագավորի (իշխել է 2005-2015 թվականներին) անձնական թիկնապահը, այնուհետև՝ թագավոր Սալմանի թիկնապահը և համարվում էր աշխարհում լավագույն մասնագետներից մեկը: Ինչպես հայտնել է Մեքքայի ոստիկանությունը, գեներալ ալ-Ֆահմը սպանվել է շաբաթ երեկոյան՝ իր ընկերոջ տանը: Թագավորի թիկնապահը մեկնել է Ջիդա՝ իր ընկեր Տուրկի բեն Աբդել Ազիզ աս-Սաբտիին տեսնելու: Այնտեղ նա վիճաբանություն է ունեցել մեկ այլ հյուրի՝ Մահմուդ բեն Մեշալ Ալ-Ալիի հետ: Վեճից հետո Մահմուդը դուրս է եկել տնից և վերադարձել զենքով և սկսել կրակել տանը գտնվող մարդկան վրա: Գեներալը ծանր վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում, տուժել է ևս երկու հոգի, այդ թվում՝ տանտերն ու ֆիլիպինցի աշխատողը: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, հանցագործը հրաժարվել է հանձնվել և իրավապահները գնդակահարել են նրան: Փոխհրաձգության ընթացքում վիրավորել է 5 ոստիկան:

Նմանատիպ նյութեր