211652_close_icon
views-count5187 դիտում article-date 12:20 29-09-2019

Կիպրոսի նախագահի անձնական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիասի անձնական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ նախագահը վերադառնում էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստից, երբ անսարքության պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: Նշվում է, որ խնդիր է առաջացել ինքնաթիռի առջևի ապակու հետ կապված, ինչի հետևանքով ինքնաթիռի անձնակամզը որոշում է ընդունել վերադառնալ Նյու Յորք: Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կեսօրից հետո, Կիպրոսի նախագահն ու պատվիրակության անդամները կմեկնեն Կիպրոս, նշում է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր