211652_close_icon
views-count1445 դիտում article-date 22:18 28-09-2019

Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական շենքի ուղղությամբ

Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական համալիրի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20190928/1559236395.html]ria.ru[/url]-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Հոնկոնգի բնակիչները այսօր փողոց են դուրս եկել՝ ի հիշատակ 2014 թվականի «անձրևանոցների հեղափոխության»: Այն ժամանակ ցուցարարները պահանջում էին համընդհանուր ընտրական իրավունք: «Անձրևանոցների հեղափոխության» ժամանակ ցուցարարներն աձրևանոցներ էին կիրառում ոստիկանների կողմից կիրառվող արցունքաբեր գազից պաշտպանվելու համար: Այսօրվա ցույցերը պայմանավորված են արտահանձնման մասին օրենքով, որը Հոնկոնգի իշխանությունները հետաձգեցին չդադարող ցույցերի ճնշման տակ: Եռամսյա քաոսային իրավիճակից հետո իշխանությունները զիջումների գնացին հակակառավարական ցույցերի մասնակիցների 5 պահանջներից մեկի վերաբերյալ: Ցուցարարները, սակայն, դժգոհ են և պահանջում են իրականացնել բոլոր 5 պահանջները: Նրանք պահանջում են դադարել օգտագործել «զանգվածային անկարգություններ» արտահայտությունը հուլիսի 12-ին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պահանջում են ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ինքնավար շրջանի ղեկավարի և օրենսդիր մարմնի համընդհանուր ընտրություններ անցկացնել:

Նմանատիպ նյութեր