211652_close_icon
views-count41430 դիտում article-date 19:58 28-09-2019

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում․ առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղայի դի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Վայոց Ձորի մարզի փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ՝ Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև՝ որոնվող երեխայի հարազատներն ու համաքաղաքացիները Ջերմուկի խճուղի 1-ին նրբանցքում գտնվող մայր առվում հայտնաբերել են 1-ամյա Արամ Թ․-ի դին։ Փրկարարները դուրս են բերել դին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր