211652_close_icon
views-count1421 դիտում article-date 19:00 28-09-2019

Ելիսեյան պալատում բացված ցավակցությունների գրքում Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ

Ելիսեյան պալատում բացված ցավակցությունների գրքում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ, հայտնում է [url=https://www.bfmtv.com/politique/hommage-a-jacques-chirac-3800-personnes-sont-venues-a-l-elysee-depuis-jeudi-soir-1776594.html]BFMTV[/url] հեռուստաալիքը: Ժակ Շիրակը կյանքից հեռացել է հինգշաբթի, 86 տարեկանում, հարազատների շրջապատում: Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը՝ իր ավագ դստեր կողքին սեպտեմբերի 30-ին: Ցավակցությունների գիրքը բացվել է հինգշաբթի երեկոյան: Նշվում է, որ գրառումները զբաղեցրել են 500-600 էջ: Ցավակցությունների գրքեր են բացվել նաև Փարիզի քաղաքապետարանում և այլ քաղաքներում: Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր