211652_close_icon
views-count2265 դիտում article-date 17:11 28-09-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլայ Իվանի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական աշխատանքով և նվիրվածությամբ Դուք իրավամբ համաժողովրդական հարգանք և ճանաչում եք վաստակել եղբայրական Ռուսաստանում: Ձեր՝ պատասխանատու, իմաստուն պետական գործչի հարուստ փորձը, պրոֆեսիոնալիզմը և լայն գիտելիքները մշտապես ծառայել են ի շահ ռուսաստանյան ժողովրդի: Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են ոչ միայն որպես ականավոր քաղաքական գործչի, այլև որպես հայ ժողովրդի իսկական ընկերոջ, ով մեզ անգնահատելի օգնություն է ցուցաբերել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Եվ պատահական չէ, որ աշխատանքի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ներդրման և դժվարին ժամանակներում հայ ժողովրդին բացառիկ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Դուք իրավամբ արժանացել եք «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը: Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությունն ուղղված է եղել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը, որի կարևոր հարթակներից մեկը միջխորհրդարանական համագործակցությունն է, որի զարգացման և խորացման գործում դժվար է գերագնահատել Ձեր անձնական դերակատարությունը: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանում: Հարգելի Նիկոլայ Իվանի, մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր