211652_close_icon
views-count1592 դիտում article-date 16:44 28-09-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ և առաջ, երիտասարդների համար: Ձեր փառահեղ անվամբ և բարի գործերով Դուք ռուսական պետականության ամրապնդման և բարգավաճման գործում հայերի ծանրակշիռ ներդրումի վառ օրինակն եք»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Հանրապետության նախագահը հատկապես անգնահատելի է համարել Արթուր Չիլինգարովի գործունեությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Արմեն Սարգսյանը Չիլինգարովին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր