211652_close_icon
views-count2574 դիտում article-date 14:13 28-09-2019

Կյանքից հեռացավ խորհրդային մեծանուն ռեժիսոր Մարկ Զախարովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում 86 տարեկան հասկաում կյանքից հեռացել է խորհրդային մեծանուն ռեժիսոր, «Լենկոմ» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը: «Երկարատև հիվանդությունից հետո Մարկ Անատոլևիչը մեզանից հեռացավ», հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը՝ նշելով, որ Զախարովի հրաժեշտի վայրի և ժամկետի մասին լրացուցիչ կհաղորդվի: Մարկ Զախարովը 1965 թվականից Երգիծանքի մոսկովյան թատրոնի տնօրենն էր, 1973 թվականից՝ «Լենկոմի» գլխավոր ռեժիսորը: Հանդիսանում է խորհրդային կինեմատոգրաֆիայի ակնառու ներկայացուցիչներից մեկը: Գրեթե 50 թատերական դեմադրության հեղինակ է, 20 հեռուստաբեմադրության, ավելի քան 10 կինոֆիլմերի սցենարիս: Սակայն Մարկ Զախարովին առավել մեծ հռչակ բերեցին նրա ֆիլմերը, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ունեն «12 աթոռ», «Այդ նույն Մյունհաուզենը» և «Սովորական հրաշք» կինոնկարները: Պարգևատրվել է խորհրդային և ռուսական բազմաթիվ մեդալներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր