211652_close_icon
views-count6272 դիտում article-date 12:19 28-09-2019

Երևանում սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին մի քանի փողոցներ փակ են լինելու

Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08.00-ից 15.00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ: Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 08.00-ից 17.00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը՝ ժամը 12.00-ից 17.00-ը, փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պրոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

Նմանատիպ նյութեր