211652_close_icon
views-count1887 դիտում article-date 11:11 28-09-2019

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի հետ

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ գործուն քայլեր ձեռնարկել Հյուսիսային Մակեդոնիայի հետ բազմաոլորտ հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց տարբեր մակրդակներում երկխոսության ակտիվացումը և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր