211652_close_icon
views-count1273 դիտում article-date 23:00 27-09-2019

Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիմանի ելույթը՝ նվիրված հարյուրամյա ԵՊՀ-ին

ԵՊՀ հարյուրամյակին նվիրված տոնական համերգի ժամանակ ելույթով հանդես եկավ Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման: Թոմաս Զիման նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակի տոնակատարությանը մասնակցելը: «Առաջին աշխարհամարտից հետո, երբ երկիրը դեռ կատարվածից ուշքի չէր գալիս,- ասաց Թոմաս Զիման,-կառավարությունը որոշեց հիմնել համալսարան՝ հակառակ խիստ սահմանափակ հնարավորությունների և դժվարությունների»: Վերջինս առանձնահատուկ շեշտեց այն փաստը, որ չնայած համալսարանն իր գործունեությունը սկսել է ծանր պայմաններում, բայց տարիների ընթացքում կարողացել է ավելացնել ուսանողների և ֆակուլտետների թիվը, բացել նոր գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ: «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բուհի հարյուրամյակը, մաղթել տաղանդավոր ուսանողներ, գերազանց դասախոսական կազմ և ամենայն բարիք հաջորդ տարիների ընթացքում»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Թոմաս Զիման:

Նմանատիպ նյութեր