211652_close_icon
views-count3466 դիտում article-date 17:23 27-09-2019

Հայկական գյուղատնտեսական սթարթափները մասնակցում են «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովիշրջանակներում անցկացվումէգյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը նվիրված ցուցահանդես։ Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնելգյուղատնտեսության ոլորտումԵԱՏՄ անդամպետությունների մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից առաջարկվող նորարարական լուծումներըորպես ոլորտի հետագա զարգացման և մրցունակության ապահովման գիտահեն շարժիչուժ։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի տարածքով և, ծանոթանալով հայկական տաղավարի ցուցադրումներին,իր գոհունակությունն է հայտնել նորարարական սթարթափ էկոհոմակարգի ներկայացուցիչների մասնակցության առիթով։ Ցուցահանդեսին մասնակցում են «Էկոտեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ իր Աքուասորս ապրանքով, «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ-ն՝ իր կողմից տրամադրվող ծառայություններով, «Գարուն Թեք» ՍՊԸ-ն՝ հողերի կառավարման արդյունավետության բարձրացման տեխլոնոլոգիական լուծումով և Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ իր ՀՀ արտահանողների կատալոգով։ «Եվրասիական շաբաթ» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանի ընկերությունների մասնակցության աշխատանքները համակարգելէ «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որն ընտրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր