211652_close_icon
views-count893 դիտում article-date 16:46 27-09-2019

Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։

Նմանատիպ նյութեր