211652_close_icon
views-count923 դիտում article-date 15:15 27-09-2019

Ֆրանսիան 2020-ի պետբյուջեում հարկերի կրճատում է նախատեսում

Ֆրանսիայի կառավարությունը 2020 թվականի պետբյուջեում հարկերի կրճատում է նախատեսել՝ հույս ունենալով, թե դա կօգնի մեղմել հասարակության վրդովմունքը, որն արտահայտվել էր «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերով: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30186461.html]«Ազատությունը»[/url]։ Երկրի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը երեկ հայտարարել է, որ բողոքի ցույցերի հետևանքով առաջացած «սոցիալական ճգնաժամը», ինչպես նաև գլոբալ տնտեսական աճի դանդաղումը իրենց ստիպել է որոշում կայացնել՝ ուղղված ներդրումների և սպառման խթանմանը։ Բյուջեի նախագծով ծրագրվում է հարկերի կրճատում տնային տնտեսությունների համար 9,3 միլիարդ եվրոյով, իսկ բիզնեսի համար՝ ավելի քան 1 միլիարդ եվրոյով:

Նմանատիպ նյութեր