211652_close_icon
views-count844 դիտում article-date 14:50 27-09-2019

Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում 3 փաստաթուղթ է ստորագրել

Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա ընթացքում դաշնագրերին նվիրված միջոցառման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրեց հետևյալ 3 փաստաթղթերը. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ անհատական հաղորդումների ընթացակարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը, «Միջնորդության արդյունքում միջազգային կարգավորման համաձայնագրերի մասին» ՄԱԿ կոնվենցիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր