211652_close_icon
views-count1765 դիտում article-date 14:37 27-09-2019

ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու լրացմանը

ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն՝ հաջակցություն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։ Լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը, միաձայն ընդունվել է Սենատի կողմից։ Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման։ Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։

Նմանատիպ նյութեր