211652_close_icon
views-count1647 դիտում article-date 13:58 27-09-2019

ԱԺ-ում ստեղծվել է հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձաժողով

Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»,- գրել է ԱԺ նախագահը: Ավելի վաղ ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը տարածել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին. ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 1-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր