211652_close_icon
views-count8676 դիտում article-date 09:39 27-09-2019

Վերին Լարսում օրական մոտ 2 միլիոն դոլար են շորթում վարորդներից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստան ուղևորվող հայ վարորդները վստահեցնում են, որ Վերին Լարսի անցակետում առաջացած աննախադեպ խցանումների պատճառը նոր տեղադրված կշեռքն է, որի ցուցմունքները չեն համապատասխանում մեքենաների բեռի իրական կշռին: Հայ վարորդներից մեկը պնդեց, որ դա արվել է վարորդներից հավելյալ գումար կորզելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ ռուսական կողմում այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթվում վարորդներից. խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլ այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր