211652_close_icon
views-count1374 դիտում article-date 22:34 26-09-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժակ Շիրակի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին․ «Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։ Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։ Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի։ Ձեր այս խորը վշտի պահին հիշեք, որ դուք մենակ չեք, և ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը Ձեր ընտանիքին»։

Նմանատիպ նյութեր