211652_close_icon
views-count13978 դիտում article-date 17:06 26-09-2019

«HAPPY END». Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան այսօր առողջացած դուրս է գրվել բժշկական կենտրոնից

Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերզյանը։ «Նման «HAPPY END» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «HAPPY END»-ով» - ասաց Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը: Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր հեռանալիս բոլորին ժպտում էր, անընդմեջ շնորհակալություն հայտնում: ԲԿ-ի միջանցքներում տոն էր ))) նրան բոլորս ենք հասցրել սիրել ու շատ: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում այսչափ հոգատար ու անհանգիստ էին երեխայի կյանքի ու այս ընտանիքի համար: Շնորհակալություն նաև բժիշկներին»,-գրել է նա։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/05/1134325/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Մանասերյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր