Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հանդես եկավ 109կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որը երկամարտի արդյունքներով նվաճեց ոսկե մեդալը և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն:
Մեր մարզիկը անթերի գործեց պոկում վարժությունում և բարձրացրեց բոլոր երեք մոտեցումները. նախ 190 կգ, ապա 195կգ և ամենավերջում բարձրացնելով 199 կգ ծանրաձողը, սահմանեց աշխարհի ռեկորդ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:Հրում վարժությունում նույնպես Հայաստանի ներկայացուցիչը նախնական պատվիրել էր ամենածանր քաշը՝ 230 կգ: Բոլոր ծանրորդները ավարտեցին իրենց մրցելույթները, նոր միայն Սիմոնը սկսեց իր առաջին մոտեցումը՝ հաջողությամբ բարձրացնելով 230 կգ-ը և ունենալով երկու մոտեցում՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն, նշում է Armsport.am-ը:
Հաջորդ քաշը 241կգ-ն էր, որը կապահովեր երկամարտի և հրման աշխարհի ռեկորդի թարմեցումը: Ցավոք, երկրորդ մոտեցումը մեր մարզիկի մոտ չստացվեց: Իսկ երրորդ մոտեցմանը Սիմոնը հրաժարվեց, քանի որ արդեն իսկ ապահովել էր ոսկե մեդալը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Սիմոն Մարտիրոսյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.09.26 16:50



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



