2740 դիտում
16:52 26-09-2019
611 անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը բարձրացվեց 20 հազարական դրամով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թվով 611 անատառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից բարձրացնել 20․000-ական դրամով:
Հարցը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ով նշեց, որ ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառպահպանության գործառույթներ իրականացնող մեկ աշխատակցին բաժին է ընկնում միջինը մոտ 1500 հա տարածքի պահպանությունը. «ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսությունում աշխատում է 19 ավագ անտառապետ, 80 անտառապետ և 512 անտառապահ: Անտառապետների միջին աշխատավարձը առանց հարկային պարտավորությունների կազմում է մոտ 95 հազար դրամ, իսկ անտառապահներինը՝ 70 հազար դրամ: Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառների պահպանությանն ուղղված աշխատանքների ծանրաբեռնվածությամբ և սահմանված ցածր աշխատավարձերով»,- նշեց նա:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 43 մլն 992 հազար դրամ: Կավելացվի թվով 661 աշխատակիցների աշխատավարձերը:
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
17:10 28-08-2019
Հոկտեմբերի 1-ից կբարձրացվեն անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը. Նիկոլ Փաշինյան
1308 դիտում
15:40 25-03-2021
Արցախցիների 68 հազարական դրամով աջակցության ծրագիրը երեկվանից սկսվել է ֆինանսավորվել
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին