211652_close_icon
views-count31914 դիտում article-date 13:49 26-09-2019

Մյասնիկյան պողոտայում փրկարարներն ու «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ի աշխատակիցները հեռացրեցին վտանգավոր ծառերը, որտեղ ժամեր առաջ քարաթափում է տեղի ունեցել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները եւ «Քանաքեռ Զեյթուն բարեկարգում«» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ Մյասնիկյան պողոտայում էլեկտրական բենզասղոցով «Իբիցա» հյուրանոցային համալրիր հարեւանությամբ, հեռացրեցին իրենից լուրջ վտանգ հանդիսացող ծառերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ Զեյթուն բարեկարգման աշխատակիցները տնօրեն՝ Կարեն Խլղաթյանի գլխավորությամբ, վտանգավոր այդ հատվածից կտրեցին ծառերը, որից հետո փրկարարների հետ կոճղերը տեղափոխեցին համապատասխան վայր: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն եւ փրկարարների ու կանաչապատման աշխատակիցների ծառայողների աշխատանքը չդժվարանա: Այսօր, գիշեր, ժամը 02:25-ի սահմաններում նշված հատվածում տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վնասվել էին Honda FIAT eu Opel Vektra մակնիշի ավտոմեքենաներ, բարեբախտաբար տուժածներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ նշված հատվածում կա լուրջ քարաթափման վտանգ, ու պատկան մարմինները պետք է անհապաղ ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր