211652_close_icon
views-count1348 դիտում article-date 14:29 26-09-2019

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի Ֆիլիպ Ռիքերի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ շեշտելով Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին տեղեկացրեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ: Կողմերը կարևորեցին խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր