211652_close_icon
views-count23442 դիտում article-date 12:44 26-09-2019

Կառավարությունը բարձրացրեց փրկարարների աշխատավարձը․ 80 հազարից՝ 130 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ Փրկարարական ծառայողների աշխատավարձերը 85 հազար դրամից բարձրացվեցին 130 հազար դրամի: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հիմնականում բարձրացվում է շարքային անձնակազմի աշխատավարձը: «Բարձրացումից հետո էլ մյուս ուժային կառույցների՝ նույն կարգավիճակում գտնվող աշխատակիցներից փրկարարների աշխատավարձը ցածր է մնալու»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ բարձրացումը պայմանավորված է նրանով, որ Փրկարարական ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում հավելումներ չեն տրվում: Փրկարարական ծառայողներին հավելումներ տրվում են միայն բարձր լեռնային վայրերում ծառայելու դեպքում: Նախարարը նշեց նաև, որ նախագծի ընդունման կապակցությամբ 2019 թ․ պետական բյուջեում նախատեսվում է 475,802,8 դրամ, իսկ 2020 թ․ պետական բյուջեում՝ 1,903,211,160 դրամ ծախuերի ավելացում:

Նմանատիպ նյութեր