211652_close_icon
views-count1334 դիտում article-date 13:24 26-09-2019

Երևանում անցկացվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համատեղ ջանքերով սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում կազմակերպվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» (CEP) թեմայով տարածաշրջանային աշխատաժողով: Եռօրյա աշխատաժողովում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և համապարփակ պատկերացում կազմել Համաշխարհային մաքսային կազմակերպությունում գործող և վերջերս մշակված գործիքների ու գործիքակազմի մասին և նպաստել վերջիններիս առավել տեղեկացված, կառուցվածքային և ռազմավարական կիրառմանը: Միջոցառման նպատակն է՝ տարածաշրջանում բարձրացնել տնտեսվարողների համապատասխանության մակարդակը` CEP-ի շրջանակում առկա ծրագրերի ու գործիքների կիրառման միջոցով: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Միջազգային փորձագետների հետ քննարկվել են մի շարք ոլորտային հարցեր: Մասնավորապես, քննարկումներն ուղղված են եղել թիրախային ոլորտներին` ինչպիսիք են մշակութային ժառանգությունը, ծխախոտային ապրանքների մաքսանենգությունը, թմրամիջոցների բացահայտումը, բեռների թիրախավորման համակարգը, փողերի լվացման դեմ պայքարը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվության փոխանակման միջոցներին և դրանց կատարելագործմանը: Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցել են` Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Մոլդովայից, Վրաստանից, Մոնտենեգրոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ալբանիայից, Իռլանդիայից, Ղրղզստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպությունից ժամանած փորձագետներ: Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՄԿ-ի` կարողությունների զարգացման եվրոպական գրասենյակը և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդը:

Նմանատիպ նյութեր