211652_close_icon
views-count866 դիտում article-date 13:50 26-09-2019

ԱՄՆ-ը Եվրոպայի արևելքում տեղաբաշխված զորքերին կղեկավարի Լեհաստանից

ԱՄՆ-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կստեղծի դիվիզիոնի հրամանատարություն և այդտեղից կղեկավարի իր զորքերի գործողությունները Եվրոպայի արևելյան թևում: Հաղորդում են լեհական լրատվամիջոցները։ Սեպտեմբերի 26-ին Լեհաստանի ռադիոյի եթերում այդ մասին հայտնել Է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ «Ամերիկացի հրամանատար գեներալը Պոզնանից կղեկավարի ամերիկյան զորքերն ինչպես Լեհաստանում, այնպես Էլ Եվրոպայի մեր մասում, այսինքն՝ արեւելյան թեւում»,- ասել է նա: «Ամերիկյան ուժերի հրամամանատարությունը կիրականացվի ոչ թե Գերմանիայից, ինչպես այժմ, այլ Լեհաստանից»,- ընդգծել է Լեհաստանի նախարարը: Լեհաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը համատեղ հռչակագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Հռչակագրում նախատեսված է հանրապետությունում ամերիկացի զինվորների թվաքանակի ավելացում 4,5 հազարից մինչև 5,5 հազար և նրանց տեղաբաշխումը երկրի 6 ռազմական օբյեկտներում։

Նմանատիպ նյութեր