211652_close_icon

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հարավկովկասյան երկաթուղուն. «Փաստ»

views-count2546 դիտում article-date 09:27 26-09-2019
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը: Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Հայաստանի նոր իշխանությունները իրականացնում են «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ: Ի դեպ, խնդիրը բարդանում է նաև նրանով, որ առկա ամբողջ շարժակազմը ոչ թե ՀՀ-ինն է, այլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Ստացվում է, որ մեր իշխանություններն առաջին հերթին պետք է արագ գնորդ գտնեն, որը ոչ միայն կստանձնի հայկական երկաթուղու կառավարումը, այլև կգնի ամբողջ այդ շարժակազմը կամ նոր շարժակազմ, ինչն ավելի թանկ կարժենա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր