211652_close_icon
views-count44269 դիտում article-date 22:57 25-09-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Mercedes-ում առաջացած հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նույն գյուղի բնակիչ, 53-ամյա Հովիկ Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի 35 ՍN 079 համարանիշի ավտոմեքենայում: Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը: Հետաքննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր