211652_close_icon
views-count2051 դիտում article-date 21:20 25-09-2019

Արմին վան Բյուրեն, WCIT սիմֆոնիկ նվագախումբ. WCIT-ի բացման համերգը կանցկացվի Հանրապետության հրապարակում

Երևանում հոկտեմբերի 6-9-ը սպասվող ՏՏ մեծ իրադարձության՝ WCIT 2019 միջազգային համաժողովի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին կայանալիք համերգով։ «Մեցցո Պրոդաքշնի» կազմակերպած համերգին հանդես կգա WCIT սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև տեխնո երաժշտության առաջատար DJ, հանրահայտ Արմին վան Բյուրենը։ WCIT սիմֆոնիկ նվագախումբը կազմված է WCIT համաժողովը հյուրընկալած բոլոր երկրների երաժիշտներից, ովքեր այդ օրը ՀՀ-ում առաջին անգամ կկատարեն արհեստական բանականության կողմից գրված երաժշտությունը։ Նշենք, որ արհեստական բանականության համար կրթական հիմք են համարվել հայկական շարականները։ Նվագախումբը կներկայացնի 14 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կցուցադրվեն երկրները խորհրդանշող պրոյեկցիոն պատկերներ: Համերգի վիզուալիզացիան կհամալրվի 3D անիմացիաներով։ Համերգային [url=https://www.facebook.com/events/3193677750674683/]ծրագրի [/url]երկրորդ մասում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհի մասշտաբով ամենահայտնի DJ Արմին վան Բյուրենը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0239188001569436566998133.png[/img] Արմին վան Բյուրենն արդեն 20 տարի է՝ լավագույն էլեկտրո, տեխնո DJ-ն է աշխարհում, ընդգրկված է թոփ 5 DJ-ների ցանկում։ Նա միակ DJ-ն է պատմության մեջ, ով առաջադրվել է է Գրեմմի մրցանակի ու թողարկել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ “Blah Blah Blah”, “Wild Wild Son”, “Therapy”, “Sex, Love & Water”, “Sunny Days”, “I Need You” և “Another You”: Որպես հեդլայներ Արմին վան Բյուրենը տարվա կտրվածքով հանդես է գալիս շուրջ 150 համերգով այնպիսի փառատոնների շրջանակներում, ինչպիսիք են “Electric Daisy Carnival”-ը (Լաս Վեգաս, Նյու-Յորք), Ultra Music Festival-ը (Մայամի), Tomorrowland-ը (Բելգիա) և այլն: Նրա ելույթը լինելու եզակի իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար։ Արմին վան Բյուրենի ելույթը կուղղորդվի լուսային, լազերային և կրիո էֆեկտներով։ Նշենք, որ համերգի հյուրերին սպասվում է աննախադեպ լուսային, ձայնային և վիզուալ էֆեկտների ցուցադրություն, որը լավագույնս կներկայացնի Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր։

Նմանատիպ նյութեր