211652_close_icon
views-count1446 դիտում article-date 20:06 25-09-2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Սոչիում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում: ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս հանձնաժողովը վեհաժողովին հիմնական քաղաքական ազդակներ հղողն է: Վահե Էնֆիաջյանը ելույթում անդրադարձել է ճանապարհային ուղղությունների իրավական եւ քաղաքական փոխգործակցությանն ու զարգացմանը: Նա խոսել է փակ սահմանների եւ տարածաշրջանի զարգացմանն արգելակող գործոնների, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության մասին, որը հակասում է միջազգային այն նույն կոնվենցիաներին, որոնք վավերացրել են վերոնշյալ երկրները: Կրկին կարեւորելով ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապվածությունը սեւծովյան ավազանի երկրների հետ՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ավազանը հանդիսանում է Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկը, ուստի չափազանց կարեւոր են մեր տնտեսական փոխգործակցության հետագա հեռանկարները:

Նմանատիպ նյութեր