3082 դիտում
17:30 25-09-2019
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ. հարուցվել է քրեական գործ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը:
Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին կալանավորվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
15:25 25-09-2019
ՊԵԿ-ը Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ
1492 դիտում
15:52 29-07-2024
ՊԵԿ-ը բացահայտել է 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքեր (տեսանյութ)
Այս բաժնից
355 դիտում
18:29 13-12-2024
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավարների հետ
688 դիտում
18:17 13-12-2024
ՔԿ նախագահի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
367 դիտում
18:06 13-12-2024
ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել