211652_close_icon
views-count1958 դիտում article-date 14:21 25-09-2019

Թուրքիայի ՆԳՆ–ը ուղարկել է պատրիարքի ընտրության կանոնակարգը. հայ համայնքում բողոքի ալիք է բարձրացել

Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման համար Թուրքիայի ՆԳՆ–ի ուղարկած կանոնակարգը դժգոհություն է առաջացրել պոլսահայ համայնքում, այդ թվում հոգևորականների մոտ։ Տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը։ Դժգոհություն հարուցող հիմնական կետն այն է, որ ընտրություններին չեն կարող մասնակցել Թուրքիայից դուրս ծառայող հայ հոգևորականները։ Այսինքն, դեռ 1863 թվականի կանոնադրությամբ, Հայոց պատրիարքի թեկնածու կարող էին դառնալ Թուրքիայում ծնված բոլոր հոգևորականները անկախ ծառայության իրականացման երկրի։ Խնդրի հետ կապված իր դժգություն է հայտնել թե՛ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, թե՛ պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Նմանատիպ նյութեր