211652_close_icon
views-count1140 դիտում article-date 13:19 25-09-2019

Հնդկաստանի վարչապետն արժանացել է Բիլ Գեյթսի հիմնադրամի մրցանակին` երկրի սանիտարական վիճակը բարելավելու համար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամի կողմից մրցանակի է արժանացել` երկրի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու համար, գրում է [url=https://www.ndtv.com/india-news/pm-modi-receives-goalkeepers-global-goals-award-for-swachh-bharat-campaign-2106672]NDTV[/url]-ն: Նշվում է, որ Global Goalkeeper Award մրցանակը Մոդին ստացել է անձամբ Microsoft կորպորացիայի ղեկավարի կողմից՝ ԱՄՆ-ում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում: «Մահաթմա Գանդիի` մաքրության երազանքն իրականություն է դառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` «Մաքուր Հնդկաստան» արշավը շուրջ 300 հազար մարդու է փրկել հիվանդություններից: Նախկինում աշխարհում նման բան երբեք չէր եղել»,- ասել է Մոդին մրցանակը ստանալիս: 2014 թվականին Հնդկաստանի կառավարությունը` Մոդիի ղեկավարությամբ, ազդարարել է «Մաքուր Հնդկաստան» արշավի մեկնարկը, որի նպատակը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 2-ը` Գանդիի 150-ամյակը, երկիրն աղբից մաքրելն է: Չնայած ներդրված միլիոնավոր գումարներին և վերջին տարիներին ոլորտում գրանցված առաջընթացին` հնդկական շատ քաղաքներ դեռևս գտնվում են աշխարհի ամենակեղտոտ քաղաքների շարքում:

Նմանատիպ նյութեր