211652_close_icon
views-count1493 դիտում article-date 11:08 25-09-2019

Մոսկվայում այսօր Պուտինն ու Մադուրոն քննարկելու են Վենեսուելայում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ընտրություններին երրորդ երկրների միջամտությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես նշում է [url=https://ria.ru/20190925/1559088103.html]ria.ru[/url]-ն՝ Պուտինը և Մադուրոն այսօր առանձնազրույց կունենան, ապա կընթանան ռուս-վենեսուելական բանակցություններ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Պուտինի և Մադուրոյի հանդիպման մասին բազմիցս հաղորդվել էր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Վենեսուելայում: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հուլիսին պատմել էր բարձր մակարդակի հնարավոր բանակցությունների մասին: Ավելի ուշ Մադուրոյի՝ ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նմանատիպ նյութեր