211652_close_icon
views-count2879 դիտում article-date 23:34 24-09-2019

Հայտնի է թուրքական իշխանությունների նոր պայմանը. Ո՞վ կարող է լինել Կ. Պոլսի պատրիարքի թեկնածու

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից), գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/09/24/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%8A%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%AB%D5%A1%D6%80%D6%84/165041]Ermenihaber.am[/url]-ը: Նշվում է, որ այդ փաստաթուղթը պատրիարքարանից ստացել է Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը և փոխանցել պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին էլ հասցեագրված է եղել կանոնադրությունը: 6 էջից բաղկացած կանոնագիրն ընթերցվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան` նախաձեռնարկ մարմնի հերթական նիստին: Նախաձեռնակ մարմնի անդամները կանոնագիրը խորապես ուսումնասիրելու, քնարկելու և նախաձեռնակ մարմնի դիրքորոշումը հստակեցնելու համար որոշել են արտահերթ ժողով գումարել սեպտեմբերի 25-ին: «Ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան խոսակցություններ են շրջանառվել, որ պետք է այսօր` սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան, կրոնական ժողով գումարվեր, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդպիսի ժողով տեղի չի ունեցել: Փոխարենը նշվում է, որ տեղապահ Մաշալյանը, որին տրված է այդ լիազորություններն ու պատասխանատվությունը, թեկնածու սրբազանների վերաբերյալ անհրաժեշտ աշխատանքներ կատարելուց հետո նախատեսելու է կրոնական ժողով հրավիրել, որի նիստին զուգահեռ պետք է կազմակերպվի եկեղեցականների համագումար: Օրաթերթի տեղեկացմամբ` այս նոր կանոնագրի մեջ մեծ տարբերություն չկա, սական պարբերաբար ավելի զգալի է 1863թ. «Ազգային Սահմանադրության» ազդեցությունը: Կանոնագրում կա մի կետ, որում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքական թեկնածու պետք է լինեն պատրիարքական աթոռին ենթակա սրբազանները: Աղբյուրը հայտնում է. «Սա Սահմանադրութեամբ նախատեսուած պարագայ մըն է, որու շուրջ նախկին կանոնադրութիւններուն մէջ յարաբերաբար աւելի ճկուն մօտեցում մը կը ցուցաբերուէր՝ արտասահմանէ այլ թեկնածուներու մասնակցութեան տեսակէտէ»: Օրաթերթը նկատել է տալիս, որ այդ նոր սահմանումը գործնականորեն որոշ չափով սահմանափակումներ է նշանակում և հավելում, որ համայնքը այդպիսի իրավիճակում պետք է վարվի որոշակի հավասարակշռությամբ` տարուբերումներից խուսափելու և հակասական պահանջներից զերծ մնալու համար: Կանոնագրի նորություններից մեկն էլ Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումն է: Նախկին 89 պատվիրակների փոխարեն այս անգամ թիվը բարձրացրել են 120-ի: Թերթն ուշագրավ է համարել Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումը, հայտնելով, որ այն բարձրացրել են 1863թ. Ազգային Սահմանադրության մեջ նախատեսված թվից: Ըստ նոր կանոնադրության` թե ընտրողների և թե պատվիրակների թեկանածուների դեպքում նվազագույն տարիքի շեմը իջեցվել է 18-ի:

Նմանատիպ նյութեր