211652_close_icon
views-count1613 դիտում article-date 16:38 24-09-2019

ԱՄՆ-ն այցագրեր չի տվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցել ցանկացող ՌԴ-ի պատվիրակությանը

Ռուսաստանի պատվիրակության տասն անդամներ ամերիկյան այցագրեր չեն ստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար: Հայտնում է [url=https://ria.ru/20190924/1559032042.html]ria.ru[/url]-ն, հղում անելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը: Ամերիկյան կողմը հայտարարել Է, որ այցագրերը չեն տրամադրվել տեխնիկական պատճառներով, ռուսական կողմն այդ պնդումները ճիշտ չի համարում: Մոսկվան բողոք Է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մեկնող Ռուսաստանի պատվիրակության անդամներին ամերիկյան այցագրեր չտրամադրելու կապակցությամբ, ինչի մասին հայտնել Է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին: Նա պատմել Է, որ ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալին կանչել են ԱԳ նախարարություն եւ նրան հայտնել ռուսական կողմի պաշտոնական բողոքը:

Նմանատիպ նյութեր