211652_close_icon
views-count12552 դիտում article-date 16:16 24-09-2019

Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ից երթևեկը կսկսեն նոր ժետոններով

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից ուղևորներն արդեն կարող են իրենց երթևեկը սկսել մետրոպոլիտենի նոր ժետոններով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջը։ «Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։ Ցանկանում ենք Ձեզ «արագ, անվտանգ ու անխափան» երթևեկ և չենք մոռանում, որ Երևանի մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»։- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր