211652_close_icon
views-count1322 դիտում article-date 12:48 24-09-2019

Բացվել է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի «բարձր մակարդակի» շաբաթը․ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով

Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ Հաղորդում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տվյալներով՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա շրջանակում սպասվում է 196 պատվիրակությունների մասնակցություն, որոնց թվում կլինեն պետության 91 ղեկավարներ, 6 փոխնախագահներ, կառավարությունների 45 ղեկավարներ, 5 փոխվարչապետներ, 44 նախարարներ: Նստաշրջանի շրջանակում նախատեսվում է ավելի քան 630 տարբեր հանդիպում: Ինչպես նշում են փորձագետները՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ. դրանցից 50-ը՝ կլիմայի, մոտ 30 հանդիպում՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 24-ն: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր