211652_close_icon
views-count2687 դիտում article-date 23:44 23-09-2019

Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ԱՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը որդեգրեց «Ուժ և միասնություն» կարգախոսը։ Հիմնադիր համագումարի օրակարգի շրջանակներում միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Կուսակցության քաղխորհրդի անդամներ ընտրվեցին Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը և Դիմա Առստամյանը։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։ Կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ անդամներ ընտրվեցին Միքայել Հարությունյանը, Աննա Աղասյանը և Մարատ Ստեփանյանը։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանին լիազորվել է կուսակցության հիմնադրման փաստաթղթերը ներկայացնելու ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստր՝ պետական գրանցման համար։ [b]Հարգանքներով Սամվել Բաբայանի գրասենյակ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր