2607 դիտում
22:18 23-09-2019
Թալինի ոստիկանները բջջային օպերատորների կայաններից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բջջային օպերատորներից մեկի կայանից գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։
Նրանք տվել են խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական նոր միջոցառումներ։
Ոստիկանության ծառայողները պարզեցին, որ բերման ենթարկվածները, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, Արագածոտնի մարզում գտնվող բջջային երեք օպերատորների կայանների դռները տեխնիկական միջոցներով բացել են ու գողացել մոտ մեկ տոննա վառելիք։
Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ փորձել են գողություն անել նաև բջջային օպերատորներից մեկի Երևան-Սևան ճանապարհին գտնվող կայանից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չեն հասցրել։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3668 դիտում
16:29 26-03-2020
Թալինի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2430 դիտում
16:54 20-06-2019
Բազումի ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2653 դիտում
23:42 27-05-2019
Ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
718 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
625 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
529 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին