211652_close_icon
views-count2157 դիտում article-date 15:14 23-09-2019

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Վրաց ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ուրախությամբ նշում եմ, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը: Հույս եմ հայտնում, որ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեծ ժողովուրդների: Պարոն նախագահ, Ձեզ համար հարմար ժամանակի սպասում եմ Ձեզ Վրաստանում, որպեսզի մեր երկրների համար արդիական հարցերի շուրջ դեմ առ դեմ զրուցենք: Թույլ տվեք հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և մաղթել խաղաղություն և բարություն Ձեզ և Ձեր հրաշալի երկրին»,- ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր